Այսօր՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ պատրաստվում են ներկայացնել նախագիծ, ըստ որի կառաջարկվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռանալ։ «Դրա համար մենք ունենք իրավական մեխանիզմներ և այդ մեխանիզմներից մեկը Երևանի ՏԻՄ օրենքի 22-րդ դրույթով սահմանված օրենքն է, ըստ որի ավագանին Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ՝ ուղղված Երևանի բնակչությանը, քաղաքապետին, պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմիններին»։ |