ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մեզ կործանեց Ֆեյսբուքում ու խոհանոցներում ծփող կեղծ հերոսությունն ու հայրենասիրությունը». Գայանե Աբրահամյան
09:30, 25.11.2020 | mamul.am
4387 | 2

ԱԺ՝ մանդատը վայր դրած պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 25-ը Մոնթեի ծնունդն էր ու հենց այս օրը կորցրինք Քարվաճառը։
Արցախի իրական հերոսն ասում էր՝ «Իմ կենացը մի խմեք, իմ գործը շարունակե՛ք»։

Մենք այդպես էլ մնացինք կենացային հայրենասիրության պաթոսի ճիրաններում ու ոչ միայն գործը չշարունակեցինք, այլ եղածն էլ կորցրինք...

Երբ տարիներ առաջ հոդված էի գրել հայրենասիրության կոնցեպտի փոփոխության անհրաժեշտության, գործնական ծրագրերի և բանակը թալանելու վտանգների ու անդառնալի հետևանքների մասին, որոշ «հայրենասերներ» ինձ դավաճան էին անվանում, դավաճան անվանեցին անգամ պատերազմի օրերին, երբ Արցախում էի, երբ իրենցից շատերն այդպես էլ համարձակություն չունեցան լինել անդադար հրետակոծվող առաջնագծում։

Ի թիվս բազում սխալների՝ մեզ կործանեց նաև Ֆեյսբուքում ու խոհանոցներում ծփող կեղծ հերոսությունն ու հայրենասիրությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր