ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մենք կվերականգնենք մեր երբեմնի հզոր բանակը, սակայն րոպե առաջ անհրաժեշտ է նրա հրաժարականը». Վահան Բադասյան
11:45, 25.11.2020 | mamul.am
5635 | 2

Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ժողովո՛ւրդ, շուտով կտեսնենք կապիտուլյացիա ստորագրած Գլխավոր հրամանատարի հրաժարականը և դուք կհայտնվենք պատմականորեն պատասխանատու դերում, հավաքական պատասխանատվություն կկրեք:
Մենք կվերականգնենք մեր երբեմնի հզոր բանակը, անցած դարի 90-ականների հաղթական բանակը, սակայն այդ բանակին պարտված Գլխավոր հրամանատար մեզ պետք չէ. օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ նրա հրաժարականը խիստ անհրաժեշտ է ողջ ազգի բարոզահոգեբանական հավասարակշռությունը վերականգնելու համար: Այսպիսով կունենանք արտահերթ ընտրություններ:
Սա անհրաժեշտ է մեր ազգին արագ ինքնագտնելու և կորցրածը վերականգնելու:
Կոչ եմ անում առաջնորդվել դեռևս երկու տարի առաջ իմ հնչեցրած կոչով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր