ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ինչպես առանց ցնցումների ազատել երկիրը պարտության սիմվոլ վարչապետից». Էդմոն Մարուքյան
16:00, 25.11.2020 | mamul.am
4311 | 0

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում ներկայացրեց ստեղծված վիճակից դուրս գալու՝ կուսակցության` մի քանի կետից բաղկացած ճանապարհային քարտեզը, որի առաջին կետը վերաբերում է վարչապետի հեռանալուն։ «Ներկայացրել ենք մեխանիզմ, թե ինչպես առանց ցնցումների ազատել երկիրը պարտության սիմվոլ վարչապետից և ունենալ նոր վարչապետ, որը կկարողանա գնալ բանակցությունների և՛ Ալիևի հետ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»։

Ըստ Մարուքյանի՝ վարչապետի հրաժարականից հետո անհապաղ պետք է զբաղվել բանակցություններով, քանզի ստորագրված փաստաթղթում բազմաթիվ անորոշություններ կան։ «Այդ հայտարարության համաձայն, մենք վերջնաժամկետներ ունենք, թե երբ պետք է լքենք Քարվաճառը, որ երեկ հայկական ուժերը դուրս եկան։ Բայց մենք չունենք վերջնաժամկետ, թե ե՞րբ մեր ռազմագերիները կամ քաղաքացիական անձինք պետք է փոխանակվեն և վերադարձվեն։ Ինչո՞ւ չունենք»,- ասաց Մարուքյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր