«Սկզբից բոլորս կարծում էինք, որ մեզ կմնա 3600 քառ․ կմ։ Էս պահի դրությամբ, եթե չխլեն, քանի որ շարունակում են դեռ խլել, մեր տնօրինության տակ է 3107 քառ․ կմ։ Այսինքն՝ 9400 քառ․ կմ Նիկոլ Փաշինյանը նվիրել է թշնամուն, որը մեր հայրենիքի 25 տոկոսն է։ Սա շատ մեծ կորուստ է մեզ համար։ Մեր ցորենի 25 տոկոսը չկա։ Ղարաբաղը, որ մեզ ցորեն էր տալիս, հիմա մենք պիտի ճարենք` ուղարկենք, որ իրանց պահենք»,- այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ |