ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Սպառնալիքի տակ է հայերի գոյությունը. ամենահին քրիստոնեական երկիրը վտանգված է». ֆրանսիացի սենատոր
20:55, 25.11.2020 | mamul.am
3629 | 0

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ֆրանսիայի Սենատն այժմ քննարկում է Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևը:

Սենատոր Ստեֆան Ռավիեր իր ելույթի ընթացքում ասաց, որ Ադրբեջանը, թեպետ, Ֆրանսիայի առաջին տնտեսական գործընկերն է Հարավային Կովկասում, բայց Արցախի անկախությունը ճանաչելն անհրաժեշտություն է. «Հայ ժողովուրդը կարծում էր, որ կարող էր հաշվի նստել Ֆրանսիայի բարեկամության հետ, իսկ Ֆրանսիան պետք է իր ադրբեջանական հաճախորդի հետ հաշվի նստեր, որին 374 միլիոն եվրոյի զենք է վաճառել: Ի՞նչ կշիռ կարող են ունենալ մի քանի քարյուր հայեր առևտրային այս նժարի վրա: Իրականությունն այստեղ է, այն առևտրային է, դաժան է...: Այսօր միջազգային հանրության խլացուցիչ լռությունից հետո մեր ասամբլեան դուրս է գալիս իր ընդարմացումից և շտապողականորեն փորձում է ինչ-որ մի բանաձև ստորագրել»,- ասաց նա՝ հավելելով, որ Արցախի ճանաչումն անհրաժեշտություն է, որպեսզի հայերը պաշտպանվեն էթնիկ զտումներից, որը, սենատորի խոսքով, արդեն սկսվել է:

«Սպառնալիքի տակ է հայերի գոյությունը. աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը վտանգնված է Թուրքիայի սուլթան Էրդոողանի ծավալապաշտական նկրտումների պատճառով, որովհետև առանց վերջինի օգնության Ադրբեջանը չէր սկսվի պատերազմը»,- ասաց սենատորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր