Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 519.19, EUR 629.57, RUB 7.08, GBP 711.08
-10 °C, -8 °C ... -1 °C Վաղը`-2 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ձենդ կտրի, բան ունես ասելու, արի էստեղից ասա». վիճաբանություն ԱԺ-ում
18:00, 26.11.2020

Այսօր ԱԺ-ում՝ ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ նիստի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև։ Էնֆիաջյանը հայտարարեց, որ պարտված իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը, ապա ամբիոնից դիմելով Հերիքնազ Տիգրանյանին ասաց․ «Տիկի՛ն Տիգրանյան, հազարավոր զոհեր ունենք, տարածքներ ենք կորցրել և ոչ մի հարց չեք լուծել»։
Դահլիճից իմքայլականներն արձագանքեցին Էնֆիաջյանին՝ ինչի՞ եք գոռում, ինչին ի պատասխան Էնֆիաջյանն ասաց․
«Լավ ենք անում, քիչ ենք անում... Ձենդ կտրի՛, բան ունես խոսալու, արի ստեղից խոսա»։

«Ձենդ կտրի, բան ունես ասելու, արի էստեղից ասա». վիճաբանություն ԱԺ դահլիճում
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր