ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ն. Փաշինյանի թիմ կոչվածն իր նման անսահման անամոթ է։ Մեկն ասում է՝ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐՆ այնպիսին չեն, որ գնան, մյուսն ասում է՝ հող հանձնել չի եղել պարտվել ենք, մյուսն ասում է՝ դավաճան չենք և այլն։ Ինքնասիրության իսպառ բացակայությունն ու անթերի տգիտությունը սրանց այն աստիճան են կուրացրել, որ բարոյալքման անդունդը վազելով են լցվում։ Թերացումը ո՞րն է։ Ահռելի զոհե՞րը, հազարավոր վիրավորնե՞րը, գերինե՞րը, անտուն մնացած մարդի՞կ։ Իսկ ո՞ր հարցում չեք թերացել։ Պարգևավճար բաժանելո՞ւ, լկտիաբար ստելո՞ւ, կոռուպցիայով զբաղվելո՞ւ, տիկին վարչապետի փիառի՞, ատելություն տարածելո՞ւ, ֆեյքով հայհոյելո՞ւ։ |