Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 519.31, EUR 629.40, RUB 7.04, GBP 706.73
-5 °C, -6 °C ... -2 °C Վաղը`-3 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Պայմանավորվել ենք այսօր չխոսել Նիկոլ Փաշինյանի մասին»․ Մհեր Մկրտչյան
14:50, 28.11.2020

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Շառլ Ազնավուրի հրապարակում ելույթ ունենալիս հայտարարեց, որ իրենց հավաքվելու նպատակն է լսելի դարձնել անհետ կորած, գերեվարված և զոհված զինծառայողներ ծնողների ձայնը։
«Հայաստանում չկա իշխանություն, և մենք պայմանավորվել ենք այսօր չխոսել Նիկոլ Փաշինյանի մասին։ Ոչ մի քաղաքական գործիչ այսօր այս հարթակ չի բարձրանա։ Պատճառը նրանում չի, որ մենք իրենց արհամարհում ենք, հասկանում ենք, որ այս ձևաչափով ֆեյքերի քարոզչական բանակը մեզ չեն կարող մեղադրել աթոռակռիվ անելու մեջ»,- ասաց ռեժիսորը։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր