ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Լուրջ հավատում եք, որ երկու տարի հետո անցնելո՞ւ ենք Ադրբեջանից». Պետրոս Ղազարյանը` Էկոնոմիկայի նախարարին
22:55, 28.11.2020 | mamul.am
16299 | 2

«Անգլերեն արտահայտություն կա, թարգմանաբար նշանակում է` աղետը չպետք է նետվի աղբանոց: Էն էներգիան, որն առաջացել է աղետի ժամանակ, պետք է վերափոխենք աճի ու օպտիմիզմի էներգիայի. դա չի նշանակում, որ պետք է մոռանանք մեր կորուստների մասին: Կարճ ժամանակահատվածում տնտեսության մեջ կտեսնեք բեկում»,- «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը:

«Հարցազրույցներից մեկում ասում եք, որ մեր տնտեսությունը պետք է լինի համեմատելի ու մի բան էլ առաջ անցնենք Ադրբեջանի տնտեսությունից. պարզվում է` Դուք նաև ռոմանտիկ եք»,- ասաց Պետրոս Ղազարյանը` հավելելով. «Լուրջ հավատում եք, որ մենք մի երկու տարի հետո անցնելո՞ւ ենք Ադրբեջանից»: Նախարարն ասաց, որ ամեն ինչ պետք է անենք տնտեսապես այնքան ուժեղ լինելու համար, որպեսզի կարողանանք դիմագրավել Ադրբեջանին: «Մենք ունենք կոռուպցիայից ազատ տնտեսություն, տաղանդավոր ու գործարար հայ ազգ, հզոր սփյուռք, բազմաթիվ չիրացված հնարավորություններ: Եթե մտածեի, որ լուծում չկա, իմ` էստեղ գալն անիմաստ էր»,- հայտարարեց Քերոբյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր