Սահմանադրական կարգի տապալման գործով նիստը հետաձգվել է: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել է այսօրվա նիստը, քանի որ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը չի կարողացել ներկայանալ, ինչի մասին նախապես տեղեկացրել է դատարանին։ |