ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ինչո՞ւ սանկցիա չեք ներկայացնում Նիկոլ Փաշինյանի կալանավորման համար». Պավլիկ Մանուկյան
12:45, 02.12.2020 | mamul.am
4999 | 0

«Պարոն Մակյան, երբ արդարությունը փլվում է, փլուզվում է ամբողջությամբ, ինչը մենք տարիներ առաջ էինք ասում՝ Հայաստանում արդարության տանիքը ոչ թե ծակ, այլ փլուզված է: Ես վաղուց եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ ինչո՞ւ սանկցիա չեք ներկայացնում Նիկոլ Փաշինյանի կալանավորման համար, որպես պետական դավաճանի, որպես պետական հանցագործի»,- «Սասնա ծռեր»-ի դատավարությանն իր պաշտպանական ճառի ժամանակ ասաց ազատամարտիկ Պավել Մանուկյանը:

«Մենք կանգնել ենք հայրենազրկության առաջ՝ տասնյակ հազարներով գաղթականներ, զոհեր..., վիրավորների մասին չեմ խոսում, որոնք անտերունչ թափված են հիվանդանոցներոմ և հոսպիտալներում՝ չունենալով պետական հոգածություն, մինչդեռ երկիրը կանգնած է ալան-թալանի և ինքնապարգևատրման առաջ»,- շարունակեց Մանուկյանը՝ դիմելով նախագահող դատավոր Պետրոս Մակյանին. «Հիմա ես ի՞նչ ճառով հանդես գամ, որ կարողանամ սրա դեմը կանխել, պարոն Մակյան: Եթե նույնիսկ մահապատիժ էլ որոշեք, միևնույն է՝ ինձ մոտ ոչինչ չի փոխվի: Եթե ուզում եք արդարությունը վերականգնեք, ճիշտ կլինի այդ հանցագործներին կալանավորման որոշում կայացնեք»:

Պավել Մանուկյանն ասաց, որ հիմա չի պատրաստվում պաշտպանական ճառով հանդես գալ, դա կանի ավելի ուշ:

«Ինչո՞ւ սանկցիա չեք ներկայացնում Նիկոլ Փաշինյանի կալանավորման համար». Պավլիկ Մանուկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր