Թուրքիայի արևելքում գտնվող Սիիրթ նահանգում դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գրանցվել է Սիիրթ նահանգից 22 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 20 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: |