ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի զեկույցը հիմնավորում է ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը
00:35, 08.12.2020 | mamul.am
8035 | 0

ՀՀ և Արցախի ՄԻՊ-ը նոր զեկույցն են հրապարակել «Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ» թեմայով:

Զեկույցը հիմնավորում է էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը տեռորիստական մեթոդներով: Զեկույցն ապացուցում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը տարիների թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք է:

Զեկույցը նաև ապացուցում է, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճած թիրախում ունենալով երեխաների:

Ադրբեջանական զինծառայողները հստակ գիտակցում են, որ հայերի խոշտանգումը ոչ միայն մնալու է անպատիժ, այլ արժանանալու է իշխանական ու հասարակական գովասանքի:

Հրապարակվում են մի շարք հատվածներ զեկույցից: Այն կուղարկվի միջազգային մարմիններին:

Շնորհակալ ենք Անժելա Էլիբեգովային և Սամվել Մարտիրոսյանին համագործակցության համար զեկույցը կազմելիս։

Հրապարակվում են մի շարք հատվածներ զեկույցից: Այն կուղարկվի միջազգային մարմիններին:
Շնորհակալ ենք Անժելա Էլիբեգովային և Սամվել Մարտիրոսյանին համագործակցության համար զեկույցը կազմելիս»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր