ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Նոր հերոսներ և նոր հերոսական պատմություններ
22:55, 08.12.2020 | mamul.am
9951 | 0

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է նոր հերոսների և նրանց սխրագործությունների մասին պատմություններ:
Բուժակ, ենթասպա Գուրգեն Բենիկի Գրիգորյանը ցուցաբերել է արիություն, հակառակորդի կրակի տակից տարհանել զոհերին ու վիրավորներին:

Խիզախությամբ ու արդյունավետ գործողություններով աչքի են ընկել կապիտան Հարութ Համբարձումի Դավթյանն ու կրտսեր սերժանտ Կարեն Արմենի Բաբայանը:

Շեխերի մատույցներում անձնական արիությամբ աչքի է ընկել և թշնամուն կորուստներ պատճառել սերժանտ Խորեն Նորիկի Ասատրյանը:

Պահեստազորային սերժանտ Արամ Հովհաննեսի Մարգարյանը հինգ անգամ ետ է մղել թշնամու՝ գերազանցող ուժերի գրոհները:
Հակառակորդի հրետակոծության տակ բազմաթիվ վիրավորների առաջին բուժօգնություն է ցուցաբերել և տարհանել բուժծառայության կապիտան Անուշ Լազարի Միքայելյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր