ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԵՄ առաջնորդներն ընդլայնել են Թուրքիայի դեմ պատժամիջոցները
12:10, 11.12.2020 | mamul.am
10692 | 0

Եվրոմիության պետությունների և կառավարությունների ղեկավարները որոշում են ընդունել ընդլայնել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ապօրինի հորատման համար,

այս մասին ասվում է հարցի քննարկման արդյունքներով հայտարարությունում: «ԵՄ-ը շարունակում է հավատարիմ մնալ միության և դրա անդամ-պետությունների շահերի պաշտպանությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության պահպանմանը: Դրա հետ կապված` գագաթնաժողովը ԵՄ Խորհրդին հանձնարարում է լրացուցիչ սև ցուցակ ընդունել` Միջերկրական ծովում Թուրքիայի անօրինական գործունեության պատճառով սահմանափակող միջոցների մասին 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշման հիման վրա»,- ասվում է դրանում:

Ղեկավարները ԵՄ դիվանագիտության նախագահ Ժոզեպ Բորելին հանձնարարել են նաև Անկարայի դեմ պատժամիջոցների ընդլայնման այլ տարբերակներ ներկայացնել 2021թ. մարտի գագաթնաժողովին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր