ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ
00:50, 15.12.2020 | mamul.am
12034 | 0

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության մարմնի (SSB) նկատմամբ` համաձայն «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակահարված տալու մասին» օրենքի (CAATSA) 231-րդ հոդվածի՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ С-400 ԶՀՀ գնելու խոշոր գործարքին գիտակցաբար մասնակցելու համար:

Պատժամիջոցները ներառում են SSB-ի համար ԱՄՆ արտահանման բոլոր լիցենզիաների և թույլտվությունների արգելք, ակտիվները կսառեցվեն, իսկ վիզայի սահմանափակումները կսահմանվեն տարածաշրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրի և SSB-ի 3 այլ աշխատակցի նկատմամբ:

«Այսօրվա գործողությունը հստակ ազդանշան է այն բանի, որ Միացյալ Նահանգները լիովին պահպանում է CAATSA-ի 231-րդ հոդվածը եւ չի հանդուրժի ռուսական պաշտպանական և հետախուզական գործակալությունների հետ խոշոր գործարքներ: Ես նաև կոչ եմ անում Թուրքիային անհապաղ լուծել С-400-ի խնդիրը` համաձայնեցնելով ԱՄՆ-ի հետ: Թուրքիան ԱՄՆ-ի գնահատված դաշնակիցն է և տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործընկերը, և մենք ձգտում ենք շարունակել պաշտպանական ոլորտում արդյունավետ համագործակցության մեր երկար պատմությունը` հնարավորինս շուտ վերացնելով խոչընդոտը՝ Թուրքիայի զինուժում С-400-ների առկայության տեսքով»,- ասված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր