ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
ՆԱՏՕ-ն դեմ է միջուկային զենքի արգելքի մասին պայմանագրին
20:10, 15.12.2020 | mamul.am
9291 | 0

ՆԱՏՕ-ի անդամ երկրները դեմ են միջուկային զենքի արգելքի մասին պայմանագրին։ Այս մասին ասված Է դաշինքի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պահպանելու և ամրապնդելու սպառազինությունների, զինաթափման և չտարածման վերահսկողությունը։ Մենք դեմ ենք միջուկային զենքի արգելքի մասին պայմանագրին, քանի որ այն չի արտացոլում միջազգային անվտանգության միջավայրը, որը գնալով ավելի բարդ է դառնում»,- նշված է հայտարարության մեջ։
Դաշինքում նաև առաջարկել են աշխարհի երկրներին միանալ «շոշափելի միջոցառումների միջոցով հավաքական անվտանգության ամրապնդման աշխատանքներին», որոնք կարող են նվազեցնել «ռազմավարական ռիսկերը»: Փաստաթղթում հստակեցված չէ, թե ինչ միջոցառումների մասին է խոսքը։
Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը պետք է ուժի մեջ մտնի 2021թ-ի հունվարի 22-ից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր