ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սահմռկեցուցիչ փաստեր՝ Շուշիում ոստիկանների զոհվելու միջադեպից, որը Փաշինյանը հրահանգել էր գաղտնի պահել. Mediaport. 18+
22:30, 24.12.2020 | mamul.am
30137 | 4

Mediaport-ի տրամադրության տակ են հայտնվել սահմռկեցուցիչ փաստեր՝ Շուշիում ոստիկանների զոհվելու հանգամանքների վերաբերյալ։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին, երբ մեծ քանակի ոստիկաններ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրամանով կենտրոնացրել էին Շուշիի մշակույթի տանը, որից հետո թշնամին հստակ տեղորոշել և ռմբակոծել էր շենքը։

«Միջադեպի օրը ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է կատարվածն ու ցույց է տվել այս և մյուս փաստերը, որից հետո Փաշինյանը հրահանգել է գաղտնի պահել զոհված ոստիկանների անունները և վերացնել բոլոր տեսանյութերը, որպեսզի կանխվի դրանց հանրայնացնումը։

Հ.Գ. Դավաճանին ժողովրդից պաշտպանող հարգելի ոստիկաններ, տեսեք, թե ինչպես են վարվել ձեր ծառայակից ընկերների հետ։
Առայժմ հրապարակում ենք միայն այս տեսանյութը, մյուսները՝ հաջորդիվ»,- թելեգրամ ալիքում գրում է աղբյուրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը հրթիռակոծել է Շուշիի մշակույթի տունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր