ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Բիլ Գեյթսը՝ առաջիկա ամիսներին կորոնավիրուսի տարածման մասին 
23:30, 24.12.2020 | mamul.am
9614 | 0

Միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն իր անձնական բլոգում ամփոփել է անցնող տարին և մտավախություն հայտնել, որ, չնայած պատվաստմանը, համաճարակն առաջիկա ամիսներին միայն կուժգնանա:
«Ցավոք, մենք դեռ դուրս չենք եկել դժվարություններից»,-հայտարարել է նա:
Խոսելով համավարակի ուժեղացման մասին՝ միլիարդատերը հենվել է համակարգչային մոդելների օգնությամբ ստացված տվյալների վրա։ Դրանք թույլ են տալիս ենթադրել, որ հաջորդ ամսվա ընթացքում իրավիճակն աշխարհում կվատթարանա։
Միևնույն ժամանակ Գեյթսը հիշեցրել է, որ դիմակներ կրելը և սոցիալական հեռավորություն պահպանելը շարունակում են արդյունավետ միջոցներ լինել կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարելու համար:
Հանրային վայրեր այցելելու սահմանափակումները կպահպանվեն նաև հաջորդ տարի։ Ընդհանուր առմամբ, 2021թ․-ին հիվանդությունների և մահվան դեպքերի թիվը, նրա կարծիքով, կսկսի նվազել, և կյանքն աստիճանաբար կսկսի նորմալ հունի մեջ մտնել:
Գեյթսի մոտ մտավախություն է առաջացրել պատվաստումներից հրաժարվող մարդկանց թվի աճը։ Նա խոստովանել է, որ չի հասկանում գիտության հանդեպ անվստահության պատճառները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր