Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում մարդիկ հին իրերը պահելու ֆոբիա ունեն: Մարդիկ չեն ուզում իրենց հին իրերից բաժանվել: Վաղուց չօգտագործվող իրերը տարիներով, նույնիսկ տասնյակ տարիներով պահում են՝ չգիտես որ օրվա համար: Հին շորեր, բարոյապես մաշված տեխնիկա, հին սպասք, թղթեր ու էլ ինչ ասես... ու չեն ուզում դեն նետել: Էդ հայկական սովորության մասին նույն Շառլ Ազնավուրն ա գրել. ասում ա՝ մենք չենք սիրում իրերը դեն նետել: Մենք մի 30 տարի պահում ենք նկուղում, մինչև փոշոտվում-փտում են, նոր միայն դեն ենք նետում: Գրազ կգամ, որ ցանկացածիս խորդանոցում, նկուղում կամ ձեղնահարկում լիքը իրեր կան, որոնք արդեն հինգ տարուց ավելի չենք օգտագործում: Հազար բան պահում ենք, որովհետև մի օր «Հանկարած կարող ա պետք գա», բայց ինքներդ մտածեք, նույնիսկ եթե 7 տարի հետո էդ իրը պետք գա, իմաստ ունի՞ 7 տարի դա պահել, ավելի հեշտ չի՞ 7 տարի հետո նորից առնելը: Իսկ հաճախ էլ հենց էդ իրը պետք ա գալիս, տեղը չենք իմանում ու մեկ ա գնում առնում ենք խանութից, դա ավելի հեշտ է: |