ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
«Գոնե մեկ հաջողություն արձանագրելու ցանկությամբ մարդն ավելի է խրվում խաղի մեջ». Նաիրի Հոխիկյան
17:30, 27.12.2020 | mamul.am
3603 | 0

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ խաղամոլը լավ խաղալ չգիտի և պարտվում է խոշոր գումար, անմիջապես առաջ է գալիս անհաջողակի պիտակից ձերբազատվելու բարդույթը։
Գոնե մեկ հաջողություն արձանագրելու ցանկությամբ մարդն ավելի է խրվում խաղի մեջ, բայց քանի որ տրամաբանության փոխարեն առաջին պլան են մղվում զգացմունքն ու բարդույթները, նոր պարտությունները հաջորդում են իրար։
Արդյունքում խաղամոլը խաղադրույք է անում նույնիսկ սեփական տունը՝ վստահ լինելով, թե ինքը շատ խելացի ու խորամանկ է, բայց ի վերջո զրկվում է ամեն ինչից ու դառնում ծաղրի առարկա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր