ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Իմ որդին անհետ կորած է, Նիկոլն ասում է՝ ի՞նչ վատ է, Ադրբեջանի հետ առևտուր կանենք». Գեղամ Նազարյան
23:55, 30.12.2020 | mamul.am
7341 | 0

«Իմ Աբգար որդին անհետ կորած է, որևէ լուր չունենք, այս ապաշնորհ, տհաս, չարիք կառավարությունը չի հրապարակում զոհերի և անհետ կորածների թիվը, փոխարենը իրենց ամբողջ ռեսուրսները կենտրոնացնում են անարժանապատիվ վարչապետին այդ պաշտոնում պահելու համար»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանը:
Ըստ Նազարյանի՝ Փաշինյանի մեկնած ձեռքն արդեն երկրորդ անգամ հրապարակայնորեն չեն սեղմում, քանի որ որևէ արժանապատիվ մարդ չի կարող սեղմել նրա ձեռքը. «Փաշինյանը կանխամտածված կերպով երկիրը տարավ պատերազմի, որ Շուշին նվիրի Ադրբեջանին։ Բողոքի գործողություններ նույնիսկ չպիտի լինեին, նա պետք է նոյեմբերի 10-ին ներողություն խնդրեր և թողներ պաշտոնը։ Որևէ բացատրություն չկա, թե նա ինչու պետք է մնա պաշտոնի։ Կառչելով վարչապետի աթոռից՝ Փաշինյանն ապացուցում է, որ սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը...: Գործ ունենք Ադրբեջանի շահերը սպասարկող կառավարության հետ, և մենք այնքան հիվանդ հասարակություն ենք, որ նման իշխանությունը պատերազմից հետո դեռ կարողանում է մնալ։ Օրերի հարց է՝ երբ ենք ֆիքսելու իշխանության հեռացումը։ Մենք պատժվում ենք նրա համար, որ հանդուրժել ենք Նիկոլին։ Հրապարակում, Ամիրյան փողոցում խորոված անելը չէր կարող անպատիժ մնալ։ Այսօր նա նույնիսկ արդարանում է, թե ինչու պիտի պարտվեինք»,- ասել է նա:

Հասարակական գործչի պնդմամբ՝ իշխանությունն այնքան լկտի է, որ հազարավոր անհետ կորածների պայմաններում, երբ դեռ թաղումները շարունակվում են, նրանք խոսում են Ադրբեջանի հետ առևտուր անելու մասին. «Շուտով Հայաստանն ու Ադրբեջանը կարող են բանավոր դիվանագիտական հարաբերություններ հաստատել, և Նիկոլը բանավոր համաձայնի, որ ադրբեջանցիները գան Հայաստան՝ Վարդենիս, Մասիս, Ամասիա, Կապան։ Ազգի մեծամասնությունը, եթե նույնիսկ հրապարակում չէ, պահանջում է, որ հայրենիքն Ադրբեջանին նվիրած Փաշինյանը հեռանա։ Նա ինքն էլ գիտակցում է, որ ավարտված մարդ է»,- նշել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Իմ որդին անհետ կորած է, Նիկոլն ասում է՝ ի՞նչ վատ է, Ադրբեջանի հետ առևտուր կանենք». Գեղամ Նազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր