ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Չինաստանում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել
05:10, 01.01.2021 | mamul.am
8808 | 0

Շանհայի բժիշկներն առաջին անգամ Չինաստանի տարածքում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել, որն ավելի վաղ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում: Այս մասին այսօր հայտնել է China Daily թերթը։
Դեկտեմբերի 14-ին Միացյալ Թագավորությունից Շանհայ վերադարձած 23-ամյա ուսանողուհու կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել: Վերցրած նմուշի լաբորատոր հետազոտությունը հաստատել է նրա օրգանիզմում շտամի առկայությունը, որն ավելի վաղ տարածվել էր Մեծ Բրիտանիայում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց՝ մեկուսացման համար։
Դեկտեմբերի 12-ին՝ Չինաստան մեկնելուց 2 օր առաջ, նրա թեստը բացասական է եղել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր