ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արոնյանը եզրափակչում կմրցի ադրբեջանցի Ռաջաբովի հետ
10:50, 02.01.2021 | mamul.am
9273 | 0

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Airthings Masters-ի եզրափակիչ:

Արագ շախմատի առցանց մրցաշարում Արոնյանը կիսաեզրափակիչում մրցել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Խաղարկված պարտիաներում Արոնյանն առավելության է հասել մրցակցի նկատմամբ և իրավունք ստացել մասնակցելու եզրափակչին: Հունվարի 2-ին և 3-ին կկայանա Airthings Masters մրցաշարի եզրափակիչը. միմյանց դեմ կմրցեն Լևոն Արոնյանը և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր