ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայաստանում կանցկացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոն». Ժաննա Անդրեասյան
17:35, 03.01.2021 | mamul.am
3561 | 1

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում 2020-2021 ուսումնական տարում կանցկացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոն: Փառատոնի նպատակն է ավագ դպրոցի սովորողների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:
Համադպրոցական գիտության փառատոնի մասնակցության համար անհատական, կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ)՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական ծրագիրը, որի արդյունքները կներկայացնեն փառատոնի եզրափակիչ փուլում: Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների կողմից ներկայացված հետազոտական ծրագիրը կգնահատվի մասնագիտական հանձնաժողովի կողմից: Այս փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց ծրագրերն առցանց կներկայացնեն Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):
Ներկայացվող ծրագրերը պետք է համապատասխանեն հետևյալ նվազագույն պահանջներին.
✅ավագ դասարանի աշակերտների կողմից առաջադրված և իրականացված,
✅մեկ ուսումնական տարվա ընթացքում իրականանալի,
✅նոր և նախկինում չիրականացված։
Համադպրոցական գիտության փառատոնի ժամանակացույց.
✅հունվար 2021թ. – հայտերի ընդունում
✅փետրվար 2021թ. – ծրագրերի քննարկում
✅մարտ 2021թ. – Գիտության փառատոնի եզրափակիչ փուլ
Հայտերը կարող եք ուղարկել asef@scs.am էլեկտրոնային հասցեին (հեռ.094-54-24-72)՝ որպես նամակի վերնագիր նշելով դպրոցի համարը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. հունվարի 31-ն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր