Թուրքիայում հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերել են Աֆրոդիտեի տաճարի ավերակներ, որոնք թվագրվում են մ․թ․ա VI դարին։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։ Իզմիրի Ուրլա, Չեշմե և Սեֆերիհիսար շրջաններում իրականացված աշխատանքների ժամանակ գիտնականները գտել են 35 հնագույն բնակավայր, որից 16-ը ուշ նեոլիթյան ժամանակաշրջանի են։ Դրանց թվում են եղել նաև Աֆրոդիտեի՝ 2500-ամյա տաճարի ավերակները։ |