ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
«Հայտարարությունը, որ մենք այսօր ստորագրել ենք, շատ կարևոր է»․ Նիկոլ Փաշինյան
20:10, 11.01.2021 | mamul.am
11642 | 0

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո․ «Հայտարարությունը, որ մենք այսօր ստորագրել ենք, շատ կարևոր է, և չեմ թաքցնի՝ այդ պայմանավորվածությունների իրագործումը կարող է ուղղակի փոխել մեր տարածաշրջանի տնտեսական իրավիճակը։ Տնտեսական նորամուծությունները կարող են բերել տարածաշրջանային անվտանգության ավելի հուսալի երաշխիքների: Մենք իհարկե պատրաստ ենք այդ ուղղությամբ կառուցողական աշխատանքների, բայց մեկ հանդիպմամբ անհնար է լուծել բոլոր հարցերը: Ես հույս ունեմ՝ կարող ենք առաջ գնալ, և ընդգծեմ՝ մեզ համար կարևորագույնը շարունակում են մնալ հումանիտար հարցերը՝ ռազմագերիների փոխանակումը, որ ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր