ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Աֆղանստանում ձերբակալվել Է ահաբեկիչը, որը ծրագրում էր սպանել ԱՄՆ-ի դեսպանին
19:50, 12.01.2021 | mamul.am
3183 | 0

Քաբուլում Աֆղանստանի ազգային անվտանգության աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինին, որը ծրագրում էր սպանել Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանին, հայտնում է Pajhwok գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
Նրա տեղեկատվության համաձայն, ահաբեկիչ Աբդուլ Վահիդն ու նրա 3 համախոհները վնասազերծվել են երկրի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում:
Ինչպես պատմել է գործակալության զրուցակիցը, այդ գրոհայինը Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանի, ինչպես նաև Աֆղանստանի կառավարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ էր նախապատրաստում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր