ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Արցախում ականազերծվել է 517,8 հա տարածք, վերադարձել է 48694 տեղահանված
22:20, 12.01.2021 | mamul.am
3969 | 0

Մեկ օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ է վերադարձել 146 տեղահանված: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի իրենց նախկին բնակության վայր է վերադարձել 48694 մարդ, տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:

Ընդհանուր առմամբ, Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել են 517.8 հա տարածք, 197.8 կմ ճանապարհ, 750 բնակելի շենք, ներառյալ 24 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23404 պայթյունավտանգ առարկա:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի ԱԻՆ ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումը և փոխանցումը:

Արցախի հակամարտության ժամանակ անհետ կորածների մասին տեղեկություն հավաքելու նպատակով կազմակերպված թեժ գիծը ստացել է 575 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:
Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 1238 բնակչի, այդ թվում՝ 157 երեխայի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր