ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
««Իմ քայլն» ինձ առաջարկել է ԲԴԽ անդամի թեկնածություն, ես համաձայնել եմ». Գագիկ Ջհանգիրյան
13:00, 13.01.2021 | mamul.am
5796 | 1

«Ես գործադիր իշխանություն չեմ գնում, քաղաքական պաշտոն չեմ ստանձնում, ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, գնում եմ մասնագիտական աշխատանքի: Ուրախ կլինեմ, որ այսօրևեթ ԲՀԿ-ն ԼՀԿ-ն ևս ինձ առաջադրեն, մեծ սիրով կհամաձայնեմ իրենց կողմից ևս առաջադրվելուն, որովհետև որևէ սահմանափակում չկա, թե քանի խմբակցություն կառաջադրի»,- «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ այսօր, Ազգային ժողովում, «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է նախկին զինդատախազ, «Մարտի 1»-ի գործով դատապարտված, իսկ 10 տարի անց արդարացված Գագիկ Ջհանգիրյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում նրա թեկնածության հարցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր