ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Գնալով մարում է հույսը, որ կառավարող ուժը սխալները գիտակցել և դրանք շտկելու փորձեր է կատարում»․ Սուրեն Սահակյան
01:10, 14.01.2021 | mamul.am
3219 | 1

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պրոբլեմը չի կարող լուծվել միջավայրում, որտեղ այն ծագել է։ Չեմ կարծում, թե որևէ մեկին կարող է թվալ, թե հեղափոխական գործընթացներից մինչև պատերազմ ընկած 2,5 տարում կառավարող ուժը կարող էր դեպի լավը փոխել, բայց հետևողականորեն չարեց։ Պետք է արձանագրել, որ կառավարությունն իրենից ակնկալվող ու պահանջվող փոփոխությունների գնալու պոտենցիալ չուներ, ինչով էլ դա պայմանավորված լիներ։ Եթե ոչինչ չփոխվի, պոտենցիալը օդից չի առաջանալու նաև պատերազմում պարտությունից հետո։ Ավելին, պարտությունից հետո չկա նախկին վարկանիշը ու ցավոտ բարեփոխումների հարցում կան լրացուցիչ բազմաթիվ խոչընդոտներ։ Հետևաբար, ավելի վստահ կարելի է պնդել, որ պրոբլեմը չի կարող լուծվել միջավայրում, որտեղ այն ծագել է։ Չի երևում և գնալով մարում է հույսը, որ սխալները գիտակցվել են և դրանք շտկելու փորձեր են կատարվում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր