Մեկ օրում Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 100 ռուս խաղաղապահ։ «Պատվաստվել են Մարտունու և Մարտակերտի շրջանների 3 դիտակետերի զինծառայողները»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ը։ Ինչպես երեկ հայտնել էինք, ռուս խաղաղապահների համար «Спутник-V» պատվաստանյութի շուրջ 2 000 չափաբաժին է բերվել ԼՂ: Պատվաստումն իրականացվելու է 2 փուլով: |