Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 528.37, EUR 636.10, RUB 7.13, GBP 736.92
+2 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը. #Mediaport
18:30, 16.01.2021

Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել մի հատված հատուկ ծառայությունների գաղտնի զեկույցից, որը կազմվել է Աննա Հակոբյանի մոսկովյան երեկվա հանդիպումների ավարտին:

«Հատուկ ծառայության տրամադրության տակ է հայտնվել փաստաթղթի մի հատված, որը երեկ «Царская охота» ռեստորանում Նիկոլ Փաշինանի կնոջն է փոխանցել ադրբեջանական դիվանագիտական պետհամարանիշով ժամանած կինը, որի ինքնությունը պարզել դեռ չի հաջողվել:

Փաստաթղթում երևում է, որ Աննա Հակոբյանին է փոխանցվել Ալիևների ընտանիքին պատկանող՝ ավելի կոնկրետ Լեյլա Ալիևայի անունով գրանցված անշարժ գույքի սեփականության փաթեթ և կից փաստաթղթեր՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում»,- ասված է թելեգրամ-ալիքի հաղորդագրությունում:

Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը. #Mediaport
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր