ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայաստանի վերածնունդը և հայկական վերանվաճումն անխուսափելի անհրաժեշտություն են». Վարդան Ոսկանյան
09:25, 18.01.2021 | mamul.am
2987 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախյան վերջին պատերազմում թուրք-ադրբեջանական հաջողությունը նաև Ռուսաստանի շահերի առումով վատ օրինակ կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետությունների համար։
Բանն այն է, որ դրանով Թուրքիան լրջագույն խաղաքարտ ստացավ առնվազն Ղազախստանին և Ուզբեկստանին «ապացուցելու», որ Անկարայի հետ ռազմաքաղաքական դաշինքը կարող է հավասար լինել Մոսկվայի հետ դաշինքին և ապահովել «հաջողության պատմություն» նույնիսկ ռազմական բախման դեպքում։
Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ 2020թ․ հոկտեմբերի վերջին մեզանում ուշադրության գրեթե չարժանացած այցը Կենտրոնական Ասիայի այդ երկու պետություններ և ռազմական համագործակցությանը միտված պայմանագրերի կնքումը, որոնք, եթե իրերն իրենց անունով կոչենք, Էրդողանի առայժմ պատրանքային «Թուրանական բանակի» ստեղծման ծրագրի սկզբնական բաղադրիչներից են։
Հայաստանում իրեն իշխանություն համարող ապազգային, ապաշնորհ և դավաճանական վարչախմբի պատճառով վերջին պատերազմում մեր ցավալի պարտությունը էրդողանական ցնորամիտ պատրանքների իրականացման համար բացել է «հեռանկարներ» հակառուսական, հակաիրանական և հակաչինական «ճակատներում», ուստի Հայաստանի վերածնունդը և հայկական վերանվաճումն անխուսափելի անհրաժեշտություն են աշխարհաքաղաքական ավելի լայն կտրվածքով, քան կարող է մեզ թվալ առաջին հայացքից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր