ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Փաստորեն գերիների հարցում հայկական կողմն ահագին թերացել է». Դերենիկ Մալխասյան
16:45, 18.01.2021 | mamul.am
2720 | 0

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավրովի մեկնաբանությունները լսելուց հետո հասկացա, թե Հայաստանի իշխանություններն ինչու են խուսափում գերիների թեմայով հրապարակային քննարկումներից։ Փաստորեն գերիների հետ բերման հարցում, ըստ Լավրովի, հայկական կողմն ահագին թերացել է։

Հայկական կողմից ցուցակները չեն տրամադրվել անմիջապես և ամբողջությամբ, և դրա հետևանքով տեղի է ունեցել նրանց փոխանակում, ովքեր եղել են նոյեմբերի 9-ին ավարտված իրադարձություններին մասնակից:

«Բայց հիմա գլխավոր հարցն առաջացել է Հադրութի շրջանում, երբ նոյեմբերի վերջին հայ զինվորների մեծ խմբին այնտեղ էին ուղարկել։ Եվ նրանք՝ 62 հոգի, գերի են ընկել արդեն մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի սկզբին»,- նշել է Լավրովը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր