ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Երևանում, Գյումրիում, Վանաձորում նպաստների և կենսաթոշակների վճարման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն
22:35, 18.01.2021 | mamul.am
3797 | 0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, խնամքի նպաստի վճարման վերսկսման, ստանալու իրավունքի վերականգնման, կենսաթոշակի վերահաշվարկման, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բացառությամբ․

Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուների,

75 տարին լրացած կենսաթոշակառուների,

Լիազորագրով վճարվող դեպքերի,
14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների)։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր