Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 522.20, EUR 625.49, RUB 6.89, GBP 719.54
+15 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Փորձում են դատել Շուշին ազատագրողներին, սա ուղիղ նպաստել է այն ամենին, ինչ կատարվեց հիմա»․ Ռ․ Քոչարյան
19:15, 19.01.2021

«Երբ 2,5 տարի է՝ փորձում են դատել Շուշիի ազատագրողներին, Քելբաջարը ազատագրողներին, և այլն, և այլն, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց հիմա՝ 2 ամիս առաջ: Ուղիղ նպաստեց՝ վարկաբեկելով բանակը, վարլաբեկելով 3 գեներալ-գնդապետ: Եվ ընդհանրապես մի ասացվածք կա՝ երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր և մյուսների գործով դատական նիստին։

«Իմ ասածն ընդամենը սա է նշանակում: Եթե մարդիկ նպաստում էին այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու են այս ամենի համար՝ և՛ հողերի կորստի համար, և՛ զոհերի համար, և՛ անհետ կորածների համար, կամա թե ակամա, մտածելով, չարամտությամբ, թե չմտածելով հետևանքների մասին, նպաստել են այդ ամեն ինչին: Սա իմ համոզմունքն է, և այդ համոզմունքն արտահայտելու եմ ամեն տեղ՝ ներառյալ այս դատական նիստին»,- ընդգծեց Ռ․ Քոչարյանը:

«Փորձում են դատել Շուշին ազատագրողներին, սա ուղիղ նպաստել է այն ամենին, ինչ կատարվեց հիմա»․ Ռ․ Քոչարյան
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր