ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Շիրակի մարզպետ է նշանակվելու առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը. աղբյուր
22:05, 19.01.2021 | mamul.am
5347 | 0

Mediaport-ի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանն այս հինգշաբթի նշանակվելու է Շիրակի մարզպետի պաշտոնում:

«Հիշեցնեք, որ Հարությունյանը փոխնախարարի պաշտոնից ազատվել է 2019 թ-ի հոկտեմբերի 15-ին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ունեցած լեզվակռվից օրեր անց:

Հարությունյանի պաշտոնանկությունից մի քանի օր անց ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց նրա հորը՝ Ավետիք Հարությունյանին: Նա մեղադրվում էր «Հայաստան» համահայկական հիմադրամի միջոցներով կատարված շինարարության ընթացքում չարաշահումներ կատարելու մեջ. խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզի Սպանդարյան համայնքից է»,- գրում է թելեգրամ-ալիքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր