ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ներհանրապետական, ինչպես նաև Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են: Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին աշխատում են Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր Շուկա, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Վանքի խաչմերուկ-Դրմբոն-Գետավան, Դրմբոնի խաչմերուկ-Մարտակերտ հատվածներում: Ճանապարհներն Արցախի տարածքում անցանելի են բացառապես ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար: Արցախից դեպի Հայաստան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Զանգեր հատվածում և Սարավան տեղամասում ճանապարհները դժվարանցանելի են։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկը կազմակերպել ձմեռային անվադողերով»: |