Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Կրեմլում չեն պատրաստվում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը, քանի որ Ռուսաստանի համար ոչինչ չի փոխվի:
«Կրեմլում չեն պատրաստվում երդմնակալությանը։ Ռուսաստանի համար ոչինչ չի փոխվի, Ռուսաստանն ինչպես ապրել է երկար տարիներ շարունակ, այնպես էլ ապրելու է՝ փնտրելով լավ հարաբերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Արդյո՞ք Վաշինգթոնի կողմից կլինի համապատասխան քաղաքական կամք, կախված է Բայդենից և նրա թիմից»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե կփոխվի՞ արդյոք Ռուսաստանի համար ինչ-որ բան Բայդենի՝ Սպիտակ տուն գալուց հետո:
«Նախագահ Պուտինն ավելի վաղ արդեն շնորհավորել է պարոն Բայդենին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- հավելել է նա: