ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ակնհայտ է, որ մեր ռազմագերիների հարցը փորձ են անում դարձնել խաղաքարտ». Հակոբ Բադալյան
23:05, 20.01.2021 | mamul.am
2838 | 0

«Անկասկած է, որ գերիների խնդրի նման հարցերը շատ դժվար են լուծվում, հատկապես, երբ մենք այսպիսի դաժան պատերազմի հետևանքի հետ գործ ունենք։ Բայց նաև ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան այդ հարցը դիտարկում են որպես քաղաքական ազդեցության լծակ ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի դեմ»,- «Ֆակտորի» եթերում ասել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ մեր ռազմագերիների հարցը փորձ են անում դարձնել խաղաքարտ, և դրանից չեն հրաժարվի այնքան ժամանակ, քանի դեռ կկարողանան, կտեսնեն, որ կարող են օգտագործել որպես ճնշման միջոց. «Ի վերջո, Ռուսաստանն իր հերթին այս ուղղությամբ, իհարկե, կուզեր օգնել Հայաստանին, բայց նաև կարծում եմ, որ այս հարցը չի դիտարկի այն աստիճան, որ գնա Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոշտ խոսակցության, որը կբերի Ռուսաստանի և Թուրքիայի, Ադրբեջանի միջև լարվածության»,- ասել է քաղաքական վերլուծաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ակնհայտ է, որ մեր ռազմագերիների հարցը փորձ են անում դարձնել խաղաքարտ». Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր