ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ԱՄՆ-ը մտադիր է մնալ ԱՀԿ-ի կազմում». Բայդենը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
13:30, 21.01.2021 | mamul.am
6320 | 0

ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն վերադառնալու մասին, հայտնել է Սպիտակ տունը:

«Այս նամակով Միացյալ Նահանգների կառավարությունը հետ է կանչում 2020 թվականի հուլիսի 6-ի նամակը, որում ասվում էր, որ Միացյալ Նահանգների կառավարությունը մտադիր է դուրս գալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից՝ սկսած 2021 թվականի հուլիսի 6-ից: Միացյալ Նահանգները մտադիր է մնալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ»,- ասվում է նամակում։

Բայդենը նշել է ԱՀԿ-ի առանցքային դերը կորոնավիրուսի համաճարակի և առողջությանը ուղղված այլ սպառնալիքների դեմ գլոբալ պայքարում: ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտադիր է լիարժեք մասնակցություն ունենալ և համաշխարհային առաջնորդի դեր խաղալ այդ պայքարի գործում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր