ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +14 °C Վաղը`+20 °C
Իջևանում պատրաստվում են «դիմավորել» Վազգեն Մանուկյանին. «Ժողովուրդ»
09:30, 22.01.2021 | mamul.am
4666 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Տավուշի մարզում արդեն պատրաստվում են «դիմավորել» 17 կուսակցությունների առաջնորդ Վազգեն Մանուկյանին:

Ինչպես հայտնի է, վերջինը մարզային այցելություններ է կատարում, սակայն Գյումրիում նրա առջև մի խումբ մարդիկ ճանապարհ էին փակել՝ փորձելով խոչընդոտել մուտքը մարզ:

Դրան հետևեց Վազգեն Մանուկյանի հայտնի՝ «բոմժեր էին» արտահայտությունը, որը մեծ քննադատության ալիք բարձրացրեց: Մեկ անգամ էլ Սյունիքում ճանապարհ էին փակել արդեն ԲՀԿ-ականների առջև՝ կրկին խոչընդոտելու նրանց մուտքը մարզ։

Ավելին, մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջեւան քաղաքում այս առումով մարտական են տրամադրված և անգամ վիրտուալ տիրույթում խումբ են ստեղծել, որտեղ սուր քննարկումներ են ծավալվում և մտադիր են ամեն կերպ խնդիրներ հարուցել ընդդիմության միասնական թեկնածուի համար։

Բայց իրավիճակը ուշագրավ է ու մի փոքր էլ զավեշտալի, քանի որ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայում Վազգեն Մանուկյանի և ընդդիմադիր կուսակցությունների մարզային այցելությունները դադարեցված են։ Եվ անհասկանալի է, թե իշխանական ուժերը ինչեր և ինչու են պլանավորում:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր