ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Կորոնավիրուսով վարակման 183 և մահվան 9 նոր դեպք
11:05, 22.01.2021 | mamul.am
2944 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունվարի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165711 դեպք, որոնցից 154259-ը՝ առողջացած, 3030-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7678 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 632646 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 2042 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 183 նոր դեպք: Ունենք 213 առողջացած և մահվան 9 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 744 է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր