Ռուսաստանն ու Իսրայելը քննարկում են պատվաստանյութերի համատեղ արտադրության հարցը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել Է Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը: «Այդ հարցը չի հանվել օրակարգից. քննարկվում է պատվաստանյութի համատեղ արտադրության հարցը։ Թե ինչ պատվաստանյութ կլինի, ես այժմ չեմ նշի, որովհետև այն դեռևս բանակցությունների փուլում է։ Հնարավոր են բազմաթիվ տարբերակներ»,- ասել է Վիկտորովը։ |