ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ջհանգիրյանն անդրադարձավ իր ընտրության քվեարկությանը ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի չմասնակցելու որոշմանը
15:05, 22.01.2021 | mamul.am
3047 | 0

Ինչո՞ւ ընդդիմությունը չի մասնակցում քվերակությանը, լրագրողների հարցին «Իմ քայլը» խմբակցության Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ այդ հարցին «փիլիսոփայորեն» է վերաբերվում: «Հետևեք քվեարկություններին, կիմանաք... Ես ընդդիմադիր բոլոր խմբակցությունների, անկախ պատգամավորների հետ հանդիպել եմ: Հանդիպումներն ու քննարկումներն անցել են շատ ջերմ, բարեկամական մթնոլորտում»:

Հարցին, թե ո՞րն է այդ դեպքում պատճառը, որ նրանք հայտարարել են ընտրությանը չմասնակցելու մասին, Ջհանգիրյանը չպատասխանեց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր