Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 25-ամյա Լեոնիդ Խոմյակովը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցի թիվ 10 հասցեի դիմաց բախվել է նույն փողոցի բնակիչ 83-ամյա Սերյոժա Հակոբյանին պատկանող КамАЗ մակինշի ավտոմեքենային ամրակցված կցորդիչի հետնամասին։ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որտեղ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լ․ Խոմյակովը ծառայում էր Գյուրիում տեղեկայված ՌԴ ռազմաբազայում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |