Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 525.46, EUR 626.82, RUB 7.03, GBP 726.19
+5 °C, +1 °C ... +11 °C Վաղը`+11 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Մեղրիով անցնող տրանսպորտային ուղիներն անհրաժեշտ են Ռուսաստանին ավելի շատ, քան Ադրբեջանին ու Թուրքիային». Հայրապետ Արիստակեսյան
19:15, 24.01.2021

Արցախյան առաջին ազատամարտի մասնակից Հայրապետ Արիստակեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ Հայաստանում իշխանափոխությունն անհրաժեշտություն է, դա գիտակցում են բոլորը:

Ո՞վ պետք է լինի և ում շուրջ պետք է ձևավորվի նոր կառավարությունը: Սա է ամենամեծ խնդիրը:

Այս հարցն ունի մեկ հստակ պատասխան: Պետք է լինի նա, ով կկարողանա Պուտինին ասել ՈՉ:

Ինչումն է կայանում այս ոչի իմաստը:

Մեղրիով անցնող տրանսպորտային ուղիներն անհրաժեշտ են Ռուսաստանին շատ ավելի շատ, քան ադրբեջանին ու թուրքիային: Ռուսաստանի գազային «Հյուսիսային հոսքը» փաստացի վտանգված է, նա չի գործում: Հարավային հոսքը գտնվում է սանկցիաների տակ: Գնալով սեղմվում է սանկցիաների օղակը Ռուսաստանի շուրջ: Ռուսաստանի միակ ելքը ադրբեջանի միջոցով ու ադրբեջանի անվան տակ գազի վաճառքն է եվրոպական շուկաներում:

Նա, ով կկարողանա կասկածի տակ դնել դեկտեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը, հենվեով միջազգային ու Հայաստանյան օրենքների վրա կասկածի տակ դնել այդ համաձայնագրի իրավականությունը: Միայն այդպիսի մոտեցում ցուցաբերող ճգնաժամային կառավարիչը կարող է Հայաստանը հանել այս անդունդից:

Ներկա երևացող քաղաքական ներկապնակում ոչ ոք այդ մասին չի խոսում, որն օդի ու ջրի պես անհրաժեշտ է Հայաստանին»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր