Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ժամանել է Բաքու, մեկնարկել է նրա տարածաշրջանային այցը։
Իրանի ԱԳ նախարարը լրագրողներին հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ քննարկվելու են Ղարաբաղում կայունության ապահովման, տարածքների վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ հյուսիս-հարավ և հարավ-արևմուտք տրանսպորտային միջանցքների փոխգործակցության հետ կապված հարցերը:
Տարածաշրջանային այցերի շրջանակում Զարիֆը կայցելի նաև Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա: